Announcements / ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Image

Սիրելի՛ ուսանողներ, 🚀 Փնտրու՞մ եք ձեր կարիերան զարգացնելու բացառիկ հնարավորություն, միացե՛ք «B2B վաճառք և նորարարություն» անվճար դասընթացին՝ իրականացվող ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ ծրագրի «LISS24» (Learn-Innovate-Sale-Succeed) նախագծի շրջանակներում: Դասընթացը ձեզ կտա գիտելիք և գործնական հմտություններ յուրացնելու B2B (Business to Business) վաճառքի էությունը և ընկալելու նորարարության դերը բիզնեսում, մասնավորապես.

  • Վերլուծել շուկան և ճիշտ գնահատել սպառողների կարիքները
  • Բիզնես հաղորդակցվել, վարել բանակցություններ և լուծել կոնֆլիկտներ
  • Կառավարել B2B վաճառքների գործընթացներ ու նորարարական ծրագրեր
  • Կայացնել տվյալների վրա հիմնված ռազմավարական որոշումներ
  • Կիրառել ժամանակակից մոտեցումներ, ներառյալ արհեստական բանականության տարրեր, վաճառքում:

🎯 Ինչու՞ մասնակցել. Դուք կստանաք հնարավորություններ․

  • Իրականացնել ձեր տեսական գիտելիքները գործնական դեպքերի (case studies) ուսումնասիրության միջոցով
  • Հմտանալ առաջադեմ թվային գործիքակազմի կիրառման մեջ
  • Շփվել ոլորտի առաջադեմ մասնագետների հետ
  • Ներկայանալ եվրոպական B2B Sales competition-ում և փորձել ձեր ուժերը միջազգային մակարդակում

📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 10.02.2025 Դասընթացի սկիզբը՝ 12.02.2025 Դասընթացի ավարտը՝ 21.03.2025

📍 Վայրը՝ ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, Տերյան 105, Երևան, 009 Բաց մի թողեք պահը զարգացնելու և բարելավելու վաճառքի Ձեր հմտությունները: 📩 Գրանցվեք հիմա՝ անցնելով հետևյալ հղումով: