ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ ուսանողներ,
🚀 Փնտրու՞մ եք ձեր կարիերան զարգացնելու բացառիկ հնարավորություն,
միացե՛ք «B2B վաճառք և նորարարություն» անվճար դասընթացին՝ իրականացվող ՀԱՊՀ-ում ընթացող Եվրամիության ERASMUS+ ծրագրի «LISS24» (Learn-Innovate-Sale-Succeed) նախագծի շրջանակներում:
Դասընթացը ձեզ կտա գիտելիք և գործնական հմտություններ յուրացնելու B2B (Business to Business) վաճառքի էությունը և ընկալելու նորարարության դերը բիզնեսում, մասնավորապես.
* Վերլուծել շուկան և ճիշտ գնահատել սպառողների կարիքները
* Բիզնես հաղորդակցվել, վարել բանակցություններ և լուծել կոնֆլիկտներ
* Կառավարել B2B վաճառքների գործընթացներ ու նորարարական ծրագրեր
* Կայացնել տվյալների վրա հիմնված ռազմավարական որոշումներ
* Կիրառել ժամանակակից մոտեցումներ, ներառյալ արհեստական բանականության տարրեր, վաճառքում:
🎯 Ինչու՞ մասնակցել.
Դուք կստանաք հնարավորություններ․
* Իրականացնել ձեր տեսական գիտելիքները գործնական դեպքերի (case studies) ուսումնասիրության միջոցով
* Հմտանալ առաջադեմ թվային գործիքակազմի կիրառման մեջ
* Շփվել ոլորտի առաջադեմ մասնագետների հետ
* Ներկայանալ եվրոպական B2B Sales competition-ում և փորձել ձեր ուժերը միջազգային մակարդակում
📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 10.02.2025
Դասընթացի սկիզբը՝ 12.02.2025
Դասընթացի ավարտը՝ 21.03.2025
📍 Վայրը՝ ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, Տերյան 105, Երևան, 009
Բաց մի թողեք պահը զարգացնելու և բարելավելու վաճառքի Ձեր հմտությունները:
📩 Գրանցվեք հիմա՝ անցնելով հետևյալ հղումով: